Բաժին. Տնտեսական

Կարեն Ճշմարիտյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստին

Նոյեմբերի 27-ին Լիտվայի Հանրապետության մայրաքաղաք Վիլնյուսում տեղի կունենա առևտրատնտեսական համագործակցության հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը:

Նիստին մասնակցելու է ՀՀ էկոնոմիկայի նախարար, հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Կարեն Ճշմարիտյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ էկոնոմիկայի, արտաքին գործերի, գյուղատնտեսության, ֆինանսների, առողջապահության, բնապահպանության, տրանսպորտի և կապի, մշակույթի, կրթության և գիտության նախարարությունների և ՀՀ ԳԱԱ պաշտոնատար անձինք:

Նիստի ընթացքում նախատեսվում է Հայաստանի և Լիտվայի միջև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում կապերի ամրապնդման, առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցերի լայն շրջանակի քննարկում:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նաև հանդիպումներ կունենա Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսի, էկոնոմիկայի նախարար, հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի լիտվական կողմի համանախագահ Էվալդաս Գուստասի, Լիտվայի արդյունաբերողների կոնֆեդերացիայի նախագահ Ռոբերտաս Դարգիսի հետ, կայցելի որոշ ընկերություններ:

Share