Բաժին. Տնտեսական

Մեկնարկել է Հեռուստամարաթոն 2015-ը

Այսօր մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2015-ը, որի գլխավոր նպատակն է բնակարաններով ապահովել Արցախի 5 և ավել երեխա ունեցող բազմազավակ ընտանիքներին: Այս տարի հեռուստամարաֆոնի խորագիրն է՝ «Մեր տունը»:

Հեռուստամարաթոնը մեկնարկել է Երևանի ժամանակով 22:00-ին և կշարունակվի մինչև առավոտյան ժամը 10:00-ն:

Տարվա գլխավոր դրամահավաք-միջոցառումը կհեռարձակվի Հայաստանի Հանրային, Արմենիա, Շանթ, Երկիր Մեդիա հեռուստաալիքներով եւ ինտերնետային կապով` www.himnadram.org եւ www.armeniafund.org կայքերի միջոցով:

Նշենք, որ Հեռուստամարաթոն 2014-ն արձանագրել էր 12,39 մլն ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում:

Share