Բաժին. Տնտեսական

Հայաստանում բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմում է 3864 դոլար

Ըստ վերջին վիճակագրական տվյալների՝ մեր երկրում բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն (համախառն ներքին արդյունք) կազմում է 3864 ԱՄՆ դոլար կամ 1 մլն 607.0 հազար ՀՀ դրամ:

Համեմատության համար նշենք, որ 2013 թվականին մեր երկրի ՀՆԱ-ն բնակչության մեկ շնչի հաշվով կազմել է 3680 ԱՄՆ դոլար (1 մլն 507.5 հազար ՀՀ դրամ), իսկ 2012 թվականին՝ 3512 ԱՄՆ դոլար կամ  1 մլն 410.8 հազար ՀՀ դրամ:

«Հայաստանի Հանրապետության 2012-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրով» նախատեսվում է, որ 2025 թվականին, 2011 թվականի համեմատ, մեր երկրի բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն գրեթե կեռապատկվի` կազմելով շուրջ 10000 ԱՄՆ դոլար:

Share