Բաժին. Տնտեսական

Հրապարակվել է աշխարհի ֆինանսական գրագիտության քարտեզը

McGraw Hill Financial ընկերությունը, Համաշխարհային Բանկը և Gallup գործակալությունը իրականացրել են հարցում՝ պարզելու համար աշխարհի ֆինանսական գրագիտության մակարդակը: Հարցմանը մասնակցել են ավելի քան 150 հազար չափահաս քաղաքացիներ, շուրջ 140 երկրից: Հարցվողների ֆինանսական գրագիտությունը գնահատելու համար վերլուծաբանները մշակել են մի քանի պարզ հարցեր գնաճի, ֆինանսական ռիսկի և տոկոսադրույքի մասին:

Արդյունքներն, ինչպես նշում են վերլուծաբանները, հուսադրող չեն: Շատ պարզ հարցերի, որոնցից մեկն, օրինակ, պահանջում էր հաշվարկել 100 թվի 3%-ը, չեն կարողացել պատասխանել շատերը: Արդյունքում, աշխարհի ֆինանսական գրագիտության մակարդակը գնահատվել է 33%:

Ահա թե ինչպիսի տեսք ունի գլոբալ գրագիտության քարտեզը, որը ցույց է տալիս թե կոնկրետ երկրում չափահաս քաղաքացիների քանի տոկոս ունի ֆինանսական գրագիտություն.

Մեծացնելու համար՝ սեղմեք նկարի վրա

Share