Բաժին. Տնտեսական

Որո՞նք են Երևանի ամենաշատ բնակեցված վարչական շրջանները

Ըստ պաշտոնական վիճակագրության՝  մայրաքաղաք Երևանում մշտական բնակչության թվաքանակը կազմում է 1 մլն 71.5 հազար մարդ: Բնակչության մեծ  թվաքանակ գրանցվել է Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա և Նոր-Նորք վարչական շրջաններում, իսկ համեմատաբար փոքր ցուցանիշ՝ Նուբարաշենում և Նորք-Մարաշում:

Երևանի մշտական բնակչության թվաքանակն ըստ վարչական շրջանների ներկայացնում ենք ստորև.

Շենգավիթ 138.6 հազար մարդ

Մալաթիա-Սեբաստիա 135.2 հազար մարդ

Նոր-Նորք 129.5  հազար մարդ

Էրեբունի 125.8 հազար մարդ

Կենտրոն 125.8 հազար մարդ

Արաբկիր 116.2 հազար մարդ

Աջափնյակ 108.9 հազար մարդ

Քանաքեռ-Զեյթուն 74.2 հազար մարդ

Ավան 53.1 հազար մարդ

Դավիթաշեն 42.5 հազար մարդ

Նորք-Մարաշ 11.9 հազար մարդ

Նուբարաշեն 9.8 հազար մարդ

Share