Բաժին. Տնտեսական

Քարտեզ, որը ցույց է տալիս ԱՄՆ-ի անգերազանցելի տնտեսական հզորությունը

ԱՄՆ-ն իր տնտեսական հզորությամբ անգերազանցելի է: Այս երկրում գործում են ընկերություններ, որոնք ավելի մեծ են, քան շատ երկրների ֆոնդային շուկաները:

Bank of America Merrill Lynch-ը, որ ամերիկյան Bank of America ֆինանսական խմբի կորպորատիվ և ներդրումային ստորաբաժանում է, ներկայացրել է հետաքրքիր քարտեզ՝ համադրելով ամերիկյան ընկերությունները տարբեր զարգացող երկրների ֆոնդային շուկաների հետ: Ըստ իրականացված վերլուծության արդյունքների՝ ամերիկյան մի շարք ընկերություններ ավելի թանկ են գնահատվում, քան զարգացող երկրների ամբողջական ֆոնդային շուկաները: Այսպես, Google և Amazon ընկերությունները միասին գնահատվում են մոտ $838 մլրդ, մինչ Չինաստանի շուկան գնահատվում է  $836 մլրդ: Միևնույն ժամանակ, Netflix-ը գնահատվում է $49 մլրդ, ինչը համադրելի է Լեհաստանի ամբողջական ֆոնդային շուկայի հետ: Cisco-ն համադրելի է Ռուսաստանի շուկայի հետ, PayPal-ը՝ Չիլիի, իսկ, օրինակ, հեռահաղորդակցական AT&T-ն՝ Բրազիլիայի շուկայի հետ:

Ստորև ներկայացնում ենք համեմատական քարտեզը.

Մեծացնելու համար սեղմեք նկարի վրա

Share