Բաժին. Տնտեսական

Պաշտոնական. 70 հազար մարդ Հայաստանում ապրում է ծայրահեղ աղքատության մեջ

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է պաշտոնական տվյալներ, որոնք ներկայացնում են ընդհանուր սոցիալական պատկերը և աղքատությունը մեր երկրում:  

Ըստ ներկայացված վիճակագրության՝ 2014 թվականին Հայաստանում աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է շուրջ 900 հազար մարդ, նրանցից շատ աղքատների թվաքանակը (ներառյալ ծայրահեղ աղքատները)`մոտ 330 հազար, իսկ վերջիններից ծայրահեղ աղքատների թվաքանակը`մոտ 70 հազար մարդ:

Նշենք, որ Հայաստանում աղքատ գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին ընդհանուր գծից՝ մեկ ամսվա համար 40 հազար 264 ՀՀ դրամ: Շատ աղքատ գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին ընդհանուր գծից՝ 33 հազար 101 ՀՀ դրամ, իսկ ծայրահեղ աղքատ գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից՝ 23 հազար 384 ՀՀ դրամ:

Share