Բաժին. Տնտեսական

Հեռահաղորդակցության ոլորտի եկամուտները կրճատվել են

Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին մեր երկրի հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերություններն ապահովել են 140 մլրդ 426.2 մլն ՀՀ դրամի հասույթ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  համեմատ ցուցանիշը կրճատվել է շուրջ 6%-ով: Անկումը մեծապես պայմանավորված է բջջային ծառայություններից եկամուտների կրճատմամբ:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հեռահաղորդակցական ընկերությունների եկամուտների զգալի մասը ձևավորվել է բջջային ծառայությունների շուկայում: Եկամուտների կառուցվածում համեմատաբար մեծ տեսակարար կշիռ ունի նաև ինտերնետ հասանելիության ծառայություններից եկամուտը:

Share