Բաժին. Տնտեսական

Աշխատավարձերն՝ ըստ տնտեսության ոլորտների

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է թարմացված տվյալներ՝ մեր երկրի տնտեսության տարբեր ոլորտներում աշխատավարձերի վերաբերյալ:

Տնտեսության ոլորտները պայմանականորեն բաժանվել են 19 խմբի: Այս խմբերից 13-ում գրանցվել է միջին աշխատավարձից ցածր մակարդակ: Նշենք, որ ըստ ներկայացված վիճակագրության՝ մեր երկրում միջին աշխատավարձը կազմում է շուրջ 183 հազար ՀՀ դրամ:

Աշխատավարձերն ըստ տնտեսության ոլորտային խմբերի ներկայացնում ենք ստորև.

1. Տեղեկատվություն և կապ՝ 388.142 հազար ՀՀ դրամ

2. Ֆինանսական և ապահովագրական գործունեություն` 350.305 հազար ՀՀ դրամ

3. Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում` 342.694 հազար ՀՀ դրամ

4. Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ 232.699 հազար ՀՀ դրամ

5. Պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն՝ 227.689 հազար ՀՀ դրամ

6. Շինարարություն՝ 215.621 հազար ՀՀ դրամ

7. Մշակող արդյունաբերություն՝ 183.126 հազար ՀՀ դրամ

8. Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն՝ 173.594 հազար ՀՀ դրամ

9. Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ 160.787 հազար ՀՀ դրամ

10. Փոխադրումներ և պահեստային տնտեսություն՝ 157.731 հազար ՀՀ դրամ

11. Անշարժ գույքի հետ կապված գործունեություն՝ 152.922 հազար ՀՀ դրամ

12. Մեծածախ և մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում՝ 147.938 հազար ՀՀ դրամ

13. Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում՝  140.470 հազար ՀՀ դրամ

14.Վարչարարական և օժանդակ գործունեություն՝ 136.595 հազար ՀՀ դրամ

15. Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն՝ 123.599 հազար ՀՀ դրամ

16.Կացության և հանրային սննդի կազմակերպում՝ 121.656 հազար ՀՀ դրամ

17. Կրթություն՝ 118.011 հազար ՀՀ դրամ

18. Սպասարկման այլ ծառայություններ՝ 116.862 հազար ՀՀ դրամ

19. Մշակույթ, զվարճություններ և հանգիստ՝ 115.028 հազար ՀՀ դրամ

Share