Բաժին. Տնտեսական

Հունվար-հոկտեմբերին Հայաստանի արտաքին առևտրի 25%-ը բաժին է ընկել Ռուսաստանին

Հունվար-հոկտեմբեր ամիսներին Ռուսաստանի հետ մեր երկրի առևտրաշրջանառությունը կազմել է 989.67 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով շուրջ 15%-ով:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ամիսներին Ռուսաստանը, որպես Հայաստանի խոշոր առևտրային գործընկեր-երկիր, «ապահովել է» մեր երկրի արտաքին առևտրի շրջանառության մոտ 25%-ը:

Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության ընդհանուր ծավալում Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է ընդամենը 179,14 մլն ԱՄՆ դոլար, իսկ Ռուսաստանից Հայաստան ներմուծումը՝ 810,53 մլն ԱՄՆ դոլար:

Արդյունքում, Հայաստանի արտահանման կառուցվածքում Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է շուրջ  14.6%, իսկ ներմուծման կառուցվածքում՝ մոտ 30%:

Share