Բաժին. Տնտեսական

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են 2.2%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2015թ․-ի առաջին 10 ամսվա ընթացքում Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալներն անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ աճել են 2.2%-ով և կազմել 6 391.5 մլն կՎտ ժամ։

Մասնավորապես ՋԷԿ-երի կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները նվազել են 8.7%-ով և կազմել 2 256.2 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալներն աճել են 11.4%-ով և կազմել 1 902.2 մլն կՎտ ժամ։ ՀԱԵԿ-ի կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալներն աճել են 7.6%-ով և կազմել 2 230.5 մլն կՎտ ժամ։ Այլ աղբյուրների կողմից արտադրվել է 2.6 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչն անցյալ տարվա ցուցանիշից պակաս է 10.3%-ով։

Share