Բաժին. Տնտեսական

Մեկ տարում փոքր և միջին բիզնեսին տրամադրվել է 507.3 մլրդ դրամի վարկ

Մեկ տարվա ընթացքում՝ 2014 թվականի հունիսի 30-ից մինչև 2015 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում գործող առևտրային բանկերի կողմից փոքր և միջին բիզնեսին տրամադրված վարկերի ծավալները կազմել են 507.3 մլրդ դրամ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկից՝ բանկային համակարգի ընդհանուր վարկային ներդրումների կազմում փոքր և միջին բիզնեսին տրամադրված վարկերի տեսակարար կշիռը նվազել է 2.2 տոկոսային կետով և հաշվետու տարվա վերջի դրությամբ կազմել 24.9%:

Փոքր և միջին բիզնեսին համակարգի կողմից տրամադրված ընդհանուր վարկերում Երևանի մասնաբաժինը նվազել 1.5 տոկոսային կետով՝ կազմելով 65.2%:

Նշենք, որ փոքր և միջին բիզնեսը ներառում է այն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, որոնց աշխատողների թվաքանակը մինչև 100 աշխատող է:

Share