Բաժին. Տնտեսական

Մեկ ամսում անշարժ գույքի շուկայում կնքվել է 16 հազար գործարք

Հոկտեմբեր ամսվա ընթացքում մեր երկրի անշարժ գույքի շուկայում կնքվել է 16,0 հազար գործարք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամսում իրականացված գործարքների 36.8%-ը բաժին է ընկել մայրաքաղաք Երևանին: Միևնույն ժամանակ, հանրապետության անշարժ գույքի շուկայում կնքված գործարքների 11.9%-ը բաժին է ընկել Կոտայքի մարզին, 8.1%-ը՝ Արարատին մարզին, 7.8%-ը՝ Արմավիրի մարզին, 7.7%-ը՝ Շիրակի մարզին:

Լոռու մարզում կնքված գործարքները կազմել են հանրապետության մասշտաբով իրականացված գործարքների 6.2%-ը: Գեղարքունիքի մարզում ցուցանիշը կազմել է 5%, Արագածոտնի մարզում` 5.5%, Սյունիքի մարզում՝ 5%,  Տավուշի մարզում՝ 3.8%, իսկ Վայոց Ձորի մարզու՝ 2.2%:

Հաշվետու ամսում իրականացված գործարքների շուրջ 30%-ը կազմել են օտարման գործարքները, 12%-ը՝ առաջնային գրանցման գործարքները, 12.5%-ը՝ Ժառանգության գործարքները, մոտ 10%-ը՝ գրավադրման, շուրջ 4%-ը՝ վարձակալության:

Share