Բաժին. Տնտեսական

Այս տարի Հայաստանում 2 անգամ աճել են կեղծ փողերի հայտնաբերման դեպքերը

Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին մեր երկրում արձանագրվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված 673 հանցագործություն: Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ըստ ներկայացված տվյալների՝ արձանագրված տնտեսական հանցագործություններում կեղծ փողերի և արժեթղթերի պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքերի թիվը կազմել է 290: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  համեմատ աճել է մոտ 2 անգամ. 2014 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում գրանցվել էր կեղծ փողերի և արժեթղթերի պատրաստելու, պահելու և իրացնելու 143 դեպք:

Նշենք նաև, որ 2014 թվականի ընթացքում մեր երկրում արձանագրվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված 870 հանցագործություն, 2013 թվականին՝ 1127:  2012 թվականին ցուցանիշը կազմել էր 770, իսկ 2011 թվականին՝ 1112:

Share