Բաժին. Տնտեսական

Քանի՞ ժամ է պետք աշխատել՝ iPhone 6 գնելու համար

Հաշվարկե՞լ եք արդյոք, թե քանի ժամ է անհարժեշտ աշխատել, որպեսզի կարողանաք գնել iPhone 6 սմարթֆոն: Պարզվում է՝ UBS խմբի վերլուծաբանները կատարել են նման հաշվարկներ և արդյունքների հիման վրա հրապարակել զեկույց: Ըստ զեկույցի՝ նոր iPhone գնելու համար պահանջվող աշխատանքային ժամերը տարբեր երկրներում շատ տարբեր են՝ պայմանավորված արտադրողականության և գնողունակության միջև առկա անհամաչափությամբ:

Զեկույցը, որի նպատակն է գնահատել տարբեր երկրներում բնակչության բարեկեցությունը, բացահայտում է, թե միջինում քանի աշխատանքային օր է պահանջվում մի շարք երկրներում՝ նոր iPhone գնելու համար: Զեկույցը կազմելու համար վերլուծաբաններն ուսումնասիրել են 71 քաղաքներում 15 տարբեր մասնագիտություններով աշխատող մարդկանց աշխատավարձերը և դրանք համադրել տարբեր սպառողական ապրանքների գների հետ, այդ թվում և iPhone-ի:

Ըստ ներկայացված տվյալների՝ Ցյուրիխում և Նյու-Յորքում աշխատանք ունենալու դեպքում iPhone 6-ի համար գումար կարելի է աշխատել 3 աշխատանքային օրվա ընթացքում: Կիևում կպահանջվի 13 շաբաթ (627 աշխատանքային ժամ), Ջակարտայում՝ 468 աշխատանքային ժամ, Մումբայում՝ 349.4 աշխատանքային ժամ:

Թե որքան է կազմում ցուցանիշն այլ քաղաքներում, ներկայացնում ենք ստորև.

Մեծացնելու համար սեղմեք նկարի վրա

Share