Բաժին. Տնտեսական

Նոյեմբերին պարենային ապրանքների շուկայում գրանցվել է գնաճ

Նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, մեր երկրի սպառողական շուկայում արձանագրվել է 0.6% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների գնաճով: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ հրապարակված տվյալների՝ հաշվետու ամսում պարենային ապրանքների, ներառյալ ոգելից խմիչքի և ծխախոտի գներն աճել են 1.5%-ով: Միևնույն ժամանակ, ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.4% գնանկում, իսկ ծառայությունների ոլորտում սակագների մակարդակը մնացել է անփոփոխ:

Հունվար-նոյեմբերին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.2% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.1% հավելաճ):

Նշենք նաև, որ նոյեմբերին, 2014 թվականի նոյեմբերի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 101.2%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 98.7%, ոչ պարենային ապրանքներինը` 104.5%, ծառայությունների սակագներինը` 101.9%:   

Այս տարվա ունվար-նոյեմբերին, 2014 թվականի հունվար-նոյեմբերի համեմատ, ցուցանիշը կազմել է  համապատասխանաբար 104.1%, 103.6%, 105.8% և 102.9%:

Share