Բաժին. Տնտեսական

Տնտեսական կայունության քարտեզ. որո՞նք են Եվրոպայի ամենակայուն տնտեսությունները

Շվեդիան, Ֆինլանդիան, Գերմանիան և Միացյալ Թագավորրությունը համարվում են Եվրոպայի ամենակայուն տնտեսությամբ երկրները: Եվրահանձնաժողովի կողմից անցկացված ուսումնասիրությունների համաձայն՝ այս երկրներում տնտեսական իրավիճակը կայուն է և կշարունակի այդպիսին մնալ առաջիկա 12 ամիսների ընթացքում:

Եվրահանձնաժողովն իր ուսումնասիրությունները կատարել է Եվրամիության անդամ 28 երկրներում և արդյունքների հիման վրա կազմել Եվրոպայի տնտեսական կայունության քարտեզ: Այն ներկայացնում ենք ստորև (կանաչ գույնը վկայում է երկրի տնտեսական կայունության մասին, իսկ կարմիր գույնը՝ տնտեսական վատ իրավիճակի մասին).

Քարտեզը կազմելու համար Եվրահանձնաժողովը հարցումներ է կատարել՝ գնահատելով նաև առաջիկա 12 ամիսների համար սպասումները: Այն երկրները, որոնք առանձնանում են 2 գույնով, տնտեսական կայունության տեսանկյունից ունեն ոչ միանշանակ գնահատական՝ հարցմանը մասնակցած եվրոպացիների շրջանում: 

Նշենք նաև, որ ավելի վաղ Eurostat վիճակագրական գործակալությունը հրապարակել էր պաշտոնական տվյալներ, որոնք ներկայացնում են տարածաշրջանում տնտեսության ընդհանուր զարգացումները: Ներկայացված տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով Եվրոպայում «ամենալավը» իրեն դրսևորել է Ռումինիայի տնտեսությունը՝ հաշվետու եռամսյակում գրանցելով 1.4% աճ: Եվրոպայի խոշորագույն տնտեսություններից Ֆրանսիան գրանցել է 0.3% աճ, Գերմանիան՝ 0.3% աճ:

 

Share