Բաժին. Տնտեսական

Զինված հարձակում Երևանում. «Պրոկրեդիտ» բանկից հափշտակել են խոշոր չափի գումար

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ավազակային հարձակում է կատարել Երևանում: Ինչպես գրում են հայկական մի շարք կայքեր՝ անհայտ անձը ատրճանակով մուտք է գործել «ՊՐՈԿՐԵԴԻՏ» բանկի՝ Արաբկիր վարչական շրջանի Կոմիտաս պողոտայի թիվ 39 հասցեում գործող մասնաճյուղ և սպառնալիքների ներքո հափշտակել 1 միլիոն 300 հազար ՀՀ դրամ և 16 հազար ԱՄՆ դոլար։

Դեպքի վայրում աշխատել են իրավապահները։

Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Հանցագործը դեռ չի հայտնաբերվել։

Share