Բաժին. Տնտեսական

Հայաստանում գործազուրկների 13%-ն ունի բարձրագույն կրթություն

Հոկտեմբեր ամսվա վերջի դրությամբ մեր երկրում պաշտոնապես գրանցված գործազուրկների ընդհանուր թիվը կազմել է 75,66 հազար մարդ:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ հաշվառված գործազուրկների 25.2%-ը ներկայացրել է 35-44 տարիքային խումբը,  20.8%-ը՝ 45-54 տարիքային խումբը, իսկ 14.4%-ը՝ 55-ից բարձր տարիքային խումբը: Միևնույն ժամանակ, որպես գործազուրկ պաշտոնապես գրանցված և ակտիվ աշխատանք փնտրող մարդկանց 14.7%-ը ներկայացրել է 30-34 տարիքային խումբը, 12.8%-ը՝ 25-29 տարիքային խումբը, 9.6%-ը՝ 20-24 տարիքային խումբը, 2.5%-ը՝ 16-19 տարիքային խումբը:

Հաշվետու ամսվա վերջի դրությամբ պաշտոնապես գրանցված գործազուրկների 52%-ը ունեցել է միջնակարգ ընդհանուր կրթություն, 19%-ը՝ թերի բարձրագույն, 13%-ը՝ բարձրագույն:

Հարկ է նաև նշել, որ Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների 70%-ը կանայք են:

Share