Բաժին. Տնտեսական

Այս տարի տրանսֆերտները կրճատվել են շուրջ 30%-ով

Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի բնակչությունը առևտրային բանկերի միջոցով արտերկրից ոչ առևտրային նպատակներով ստացել է շուրջ 1 մլրդ 6,24 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսական օգնություն:

Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու ամիսներին Հայաստան հոսած տրանսֆերտների մոտ 76%-ը (769,65 մլն ԱՄՆ դոլար) բաժին է ընկել Ռուսաստանին:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ից հոսել են 96,27 մլն ԱՄՆ դոլարի տրանսֆերտներ, Ղազախստանից՝  15,14 մլն ԱՄՆ դոլարի, Գերմանիայից՝ 13,66 մլն ԱՄՆ դոլարի:

Ֆրանսիայից Հայաստան հոսած տրանսֆերտները կազմել են  11,98 մլն ԱՄՆ դոլար, Ուկրաինայից՝ 6,39 մլն ԱՄՆ դոլար, Իսպանիայից՝ 5,43 մլն ԱՄՆ դոլար, ԱՄԷ-ից՝ 4,48 մլն ԱՄՆ դոլար:

Նշենք նաև, որ 2014 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների համեմատ՝ այս տարվա հունվար-հոկտեմբերին Հայաստանի հոսած տրանսֆերտները կրճատվել են շուրջ 30%-ով:

Share