Բաժին. Տնտեսական

10 երկիր, որոնք առանձնանում են զարգացած ենթակառուցվածքներով

Զարգացած ենթակառուցվածքներ ունենալը կարևոր գործոններից մեկն է տնտեսական աճ և կայունություն ապահովելու համար: Արդյունավետ տրանսպորտը, կայուն էներգետիկ ոլորտը, ինչպես նաև զարգացած կապի ցանցերը նպաստում են բիզնեսի աճին, ինչն իր հերթին երկրի տնտեսության կայունության, ֆունկցիոնալության և արդյունավետության կարևոր երաշխիքներից մեկն է:

World Economic Forum-ը կատարել է լայնածավալ ուսումնասիրություն՝ պարզելու համար, թե որ երկրներն ունեն առավել զարգացած ենթակառուցվածքներ: Վերլուծաբանները դիտարկել են 140 երկիր: Ուսումնասիրությունների համար առանձնացվել են մի խումբ ցուցանիշներ, մասնավորապես՝ ճանապարհների որակը, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտների զարգացվածությունը և այլն: Արդյունքների հիման վրա հրապարկվել է ամենազարգացած ենթակառուցվածքներ ունեցող երկրների վարկանիշը:

Վարկանիշի առաջին հորիզոնականում հայտնվել է Հոնկոնգը: Առաջին տասնյակի մյուս երկրներն են Սինգապուրը, Նիդերլանդները, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ճապոնիան, Շվեյցարիան, Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան:

Մեծացնելու համար սեղմեք նկարի վրա

Share