Բաժին. Տնտեսական

Եվրամիությունը կրկին թույլատրել է Ռուսաստանից թռչնամսի և ձվերի ներմուծումը

Եվրամիությունը Ռուսաստանին կրկին թույլատրել է ԵՄ երկրներ արտահանել թռչնամիս և ձվեր։ Հիշեցնենք, որ վերոնշյալ ապրանքների ներմուծման արգելանք էր դրվել կես տարի առաջ, երբ մեծ էր թռչնագրիպի տարածման վտանգը։

ԵՄ սննդի անվտանգությամբ զբաղվող տնօրինության ղեկավար Բերնարդ Վան Գոտեմը նշել է, որ Ռուսաստանը հաջողությամբ պայքարում է թռչնագրիպի վտանգավոր տեսակների դեմ և լիովին կատարել է ԵՄ պահանջները։

Share