Բաժին. Տնտեսական

Մեր երկրում առավել պահանջված են ֆինանսական ծառայությունները

Ընթացիկ տարվա հունվար- հոկտեմբեր ամիսներին մեր երկրի բնակչությանը մատուցվել են 960,08 մլրդ ՀՀ դրամի ծառայություններ: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ ծառայությունների շուկայում առավել մեծ մասնաբաժին ապահովել են ֆինանսական և ապահովագրության ոլորտներում մատուցված ծառայությունները՝ 23.5%: Միևնույն ժամանակ, ծառայությունների ընդհանուր ծավալում տեղեկատվության և կապի ոլորտում մատուցված ծառայությունների մասնաբաժինը կազմել է 18.6%, մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտում մատուցված ծառայությունների մասնաբաժինը՝ 14.5%, իսկ տրանսպորտի ոլորտի ծառայություններինը՝ 12.1%:

Նշենք նաև, որ կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտի ծառայությունների մասնաբաժինը կազմել է 7.8%, կրթության ոլորտինը՝ 3.9%, առողջապահությանը և բնակչության սոցիալական սպասարկմանը՝ 3.8%, անշարժ գույքի հետ կապված ծառայություններինը՝ 3.8%:

Share