Բաժին. Տնտեսական

Մեր երկրում միջին աշխատավարձը կազմում է 181,4 հազար ՀՀ դրամ

Այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսների արդյունքներով մեր երկրում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 181,412 հազար ՀՀ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է շուրջ 8.5%-ով: Իրական աշխատավարձի աճը ավելի «համեստ է»՝ հաշվի առնելով հաշվետու ամիսներին գրանցված 4.1% գնաճը:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու ամիսներին պետական հատվածում աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 161.5 հազար ՀՀ դրամ, իսկ մասնավոր հատվածում աշխատողներինը՝ 209.1 հազար ՀՀ դրամ:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական աշխատողների անվանական աշխատավարձերն աճել են 9.7%-ով: Մասնավոր հատվածում աշխատավարձերի աճը կազմել է 7.1%:

Նշենք նաև, որ 2014 թվականի արդյունքներով Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել էր 171 հազար 120  ՀՀ դրամ, իսկ ընթացիկ տարվա առաջին կեսի արդյունքներով՝ 178.39 հազար ՀՀ դրամ:

Share