Բաժին. Տնտեսական

Հայաստանում պղնձի արտադրության ծավալներն աճել են 57%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2015թ․-ի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում Հայաստանում արտադրված պղնձի խտանյութերի արտադրության ծավալներն աճել են 57%-ով և կազմել 250.9 հազար տոննա։

Միևնույն ժամանակ կոնվերտորային պղնձի արտադրության ծավալներն աճել են 12.9%-ով և կազմել 9210 տոննա։ Ցինկի խտանյութի արտադրության ծավալները նվազել են 20.4%-ով և կազմել 9 636 տոննա։

Մոլիբդենի խտանյութի արտադրության ծավալները նվազել են 10.4%-ով և կազմել 8 789 տոննա, իսկ մոլիբդենի բրիկետների արտադրության ծավալներն աճել են 1.3%-ով և կազմել 626 տոննա, ֆեռոմոլիբդենի դեպքում արտադրության ծավալները նվազել են 22.8%-ով և կազմել 4 724 տոննա։

Ալյումինե գլանվածքի արտադրության ծավալները նվազել են 55.7%-ով և կազմել 10.7 տոննա, ալյումինե փայլաթիթեղի արտադրության ծավալներն աճել են 2.1%-ով և կազմել 24 750 տոննա, իսկ պողպատյա խողովակների արտադրության ծավալների աճը կազմել է 14% և արձանագրվել է 8 879 տոննա ցուցանիշ։

Share