Բաժին. Տնտեսական

Այս տարի արտաքին տրանսֆերտները կրճատվել են 38%-ով

Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, մեր երկրում շուրջ 38%-ով նվազել են արտաքին մասնավոր տրանսֆերտները: Այս մասին վկայում են Էկոնոմիկայի նախարարության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու 10 ամսում միայն Ռուսաստանի Դաշնությունից ստացված տրանսֆերտների ծավալը նվազել է 44%-ով:  

Նշենք, որ տրանսֆերտների անկումը առաջին հերթին ազդեցություն է թողել առևտրի վրա:

Վերջին վիճակագրական տվյալները փաստում են, որ ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին մեր երկրում առևտրի ընդհանուր շրջանառությունը կազմել է 2 տրիլիոն 4 մլրդ 277.6 մլն ՀՀ դրամ: Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է 7%-ով: Տարեկան կտրվածքով առևրի շրջանառության ծավալի անկում գրանցվել է բոլոր ամիսներին, իսկ առավել մեծ անկում գրանցվել է հոկտեմբերին՝ մոտ 14%:

Share