Բաժին. Տնտեսական

Արտերկրում նվազել է հայկական արտադրության խմիչքների պահանջարկը

Ընթացիկ տարվա հունվար-նոյեմբերին մեր երկիրը մի շարք ապրանքատեսակների մասով գրանցել է արտահանման ծավալների անկում: Ինչպես տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից՝ հաշվետու ամիսներին զգալի նվազել է խմիչքների արտահանումը (միայն դեպի ԱՊՀ երկրներ խմիչքների արտահանումը նվազել է 35.1%-ով): Միևնույն ժամանակ, հիմնային մետաղների արտահանումը նվազել է ավելի քան 14%-ով, քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտահանումը`  մոտ 17%-ով:

էլեկտրական սարքավորանքի արտահանումը ԱՊՀ երկրներ նվազել է 42.9%-ով, իսկ այլ երկրներ` նվազել 47.1%-ով, ոսկերչական զարդերի արտահանումը ԱՊՀ երկրներ պահպանել է նախորդ տարվա ցուցանիշը, իսկ այլ երկրներ` նվազել 59.2%-ով:

Ընդհանուր առմամբ, հավետու ժամանակահատվածում մեր երկրի արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 22.9%-ով, ընդ որում՝ միայն  արտահանումը` 4.7%-ով, իսկ ներմուծումը` 26.2%-ով:

Share