Բաժին. Տնտեսական

Հայաստանում հանքային ջրերի արտադրության ծավալները նվազել են մոտ 20.7%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում հանքային ջրերի արտադրության ծավալներն անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ նվազել են 20.7%-ով և կազմել 35 298.1 հազար լիտր։

Միևնույն ժամանակ աղբյուրի ջրի արտադրության ծավալներն աճել են 1.7%-ով և կազմել 27 862.8 հազար լիտր։ Բնական հյութերի արտադրության ծավալները նվազել են 16.3%-ով և կազմել 13 781.2 հազար լիտր, իսկ ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրության ծավալներն աճել են 2.1%-ով և կազմել 65 728.1 հազար լիտր։

Share