Բաժին. Տնտեսական

ԿԲ-ն ստուգումներ կիրականացնի փոխանակման կետերում

ՀՀ կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ ԿԲ Ֆինանսական վերահսկողության վարչությունն արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ (ներառյալ նրանց լիցենզավորված մասնաճյուղերում) 2016 թվականի հունվարի 1-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացնելու է ստուգումներ՝ փոխանակաման կետերի  գործունեությունը կարգավորող օրենքների և իրավական այլ ակտերի պահանջներին դրանց գործունեության համապատասխանությունը պարզելու նպատակով:

Կից ներկայացվում է արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա ստացած անձանց ցանկը:

Share