Բաժին. Տնտեսական

Միլիարդանոց նկարներ. 2015 թվականի ամենաթանկ արվեստի գործերը

2015 թվականը հարուստ տարի էր արվեստի ստեղծագործությունների շուկայում կնքված գործարքներով: Ամերիկյան Forbes պարբերականի հաշվարկներով՝ 2015 թվականի ընթացքում աճուրդում վաճառված 15 ամենաթանկ արվեստի ստեղծագործությունների ընդհանուր արժեքը գերազանցել է 1.5 մլրդ ԱՄՆ դոլարը:

Ստորև ներկայացնում ենք 2015 թվականին աճուրդում վաճառված ամենաթանկ արվեստի գործերը.

«Երբ է հարսանիքը», Պոլ Գոգեն / Գինը՝ շուրջ 300 մլն ԱՄՆ դոլար

«Ալժիրցի կանայք (տարբերակ О)», Պաբլո Պիկասո / Գինը՝ 179.4 մլն ԱՄՆ դոլար

«Պառկած մերկ կինը», Ամեդեո Մոդիլիանի / Գինը՝ 170.4 մլն ԱՄՆ դոլար

«Մատնացույց անող մարդը», Ալբերտո Ջակոմետի / Գինը՝ 141.2 մլն ԱՄՆ դոլար

«Բուժքույրը», Ռոյ Լիխտեյնշտեյին / Գինը՝ 95.3 մլն ԱՄՆ դոլար

«Համար 10», Մարկ Ռոտկո / Գինը՝ 81.9 մլն ԱՄՆ դոլար

«Անանուն», Սայա Տվոմբլի / Գինը՝ 70.5 մլն ԱՄՆ դոլար

«Կաբարեի երգչուհին», Պաբլո Պիկասո / Գինը՝ 67.5 մլն ԱՄՆ դոլար

«Կնոջ կիսանդրի», Պաբլո Պիկասո / 67.3 մլն ԱՄՆ դոլար

«Ալիսկամպի ծառուղին», Վինսենթ վան Գոգ / Գինը՝ 66.3 մլն ԱՄՆ դոլար

Share