Բաժին. Տնտեսական

Բնակարանների գները Երևանում

2015 թվականին Երևանի անշարժ գույքի շուկայում պահպանվել է գների հարաբերական կայունություն. էական տատանումներ չեն գրանցվում: Ըստ վերջին պաշտոնական վիճակագրական տվյալների՝ Կենտրոն համայնքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը կազմում է 428 հազար ՀՀ դրամ:

Մայրաքաղաքի բնակարանների դիմաց համեմատաբար բարձր գին է գրանցվել նաև Արաբկիրում, որտեղ բնակարանների 1 քմ-ի միջին գինը կազմում է 356,7 հազար դրամ, և Քանաքեռ-Զեյթունում՝ 282,8 հազար դրամ:

Միևնույն ժամանակ, բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը Դավթաշենում կազմում է 276.3 հազար դրամ, Ավանում՝ 261.1 հազար դրամ, Շենգավիթում՝ 257,35 հազար դրամ:  

Նոր-Նորքում ցուցանիշը կազմում է 253,6 հազար դրամ, Էրեբունի վարչական շրջանում՝ 252,2 հազար դրամ, Աջափնյակում՝ 250,4 հազար ՀՀ դրամ, Մալաթիա-Սեբաստիայում՝ 243,6 հազար դրամ, Նուբարաշենում` 157.0 հազար դրամ:

Share