Բաժին. Տնտեսական

2016թ․-ին համաշխարհային տնտեսական աճը կկազմի 2.9%

Համաշխարհային բանկի օրերս հրապարակած զեկույցում նշվում է, որ 2016թ․-ին համաշխարհային տնտեսության վրա մեծ ազդեցություն կունենան Չինաստանում տնտեսական աճի տեմպերի դանդաղումը, նաև Ռուսաստանի և Բրազիլիայի տնտեսությունների կրճատումը։

ՀԲ կանխատեսման համաձայն այս տարի համաշխարհային տնտեսությունը կաճի 2.9%-ով։ 2015թ․-ի արդյունքում աճը կազմել է 2.4%։

Համաշխարհային տնտեսության աճն այս տարի հիմնականում կապահովեն զարգացած տնտեսությամբ երկրները։

Share