Բաժին. Տնտեսական

Ֆինանսական ծառայությունների պահանջարկն աճել է

Ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին մեր երկրում բնակչությանը մատուցվել են 1 տրիլիոն 59 մլրդ 707 մլն ՀՀ դրամի ծառայություններ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 3%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝  մեր երկրում առավել պահանջված են ֆինանսական և ապահովագրական ծառայություններն ու տեղեկատվության և կապի ոլորտում մատուցված ծառայությունները: Հաշվետու ամիսներին հանրապետությունում մատուցվել են 244 մլրդ  557.6 մլն ՀՀ դրամի  ֆինանսական և ապահովագրական ծառայություններ. նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է մոտ 7.4%-ով: Միևնույն ժամանակ, տեղեկատվության և կապի ոլորտում մատուցվել են 196 մլրդ 23 մլն ՀՀ դրամի ծառայություններ: Տարեկան կտրվածքով ցուցանիշը նվազել է 2.5%-ով:  

Ֆինանսական և ապահովագրական ծառայությունների մասնաբաժինը ծառայությունների համախառն ծավալում կազմել է 23%, իսկ տեղեկատվության և կապի ոլորտի ծառայություններին՝ 18.5%:

Share