Բաժին. Տնտեսական

Հայաստանում մսի արտադրության ծավալներն աճել են 3.3%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2015թ․-ի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում մսի արտադրության ծավալները 2014թ․-ի համանման ցուցանիշի համեմատ աճել են 3.3%-ով և կազմել 63 504 տոննա։

Միևնույն ժամանակ մսամթերքի արտադրության ծավալները նվազել են 9.9%-ով և կազմել 5 152 տոննա, իսկ մսի կիսապատրաստուկների արտադրության ծավալները նվազել են 18.9%-ով և կազմել 375.9 տոննա։

Share