Բաժին. Տնտեսական

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարն այցելել Է ՀՀ ՏՄՊՊՀ

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին այսօր հանդիպել է ՀՀ ՏՄՊՊՀ  նախագահ Ա. Շաբոյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մեր երկրի տնտեսական մրցակցության ոլորտին առնչվող մի շարք առանցքային հարցեր: Դեսպանը մասնավորապես հետաքրքրվել է Հանձնաժողովի ընթացիկ տարվա առաջնահերթություններով և գործունեության հիմնական ուղղություններով՝ կարևորելով Հանձնաժողովի գործառույթներն ու դերը՝ երկրի մրցակցային միջավայրի ապահովման գործում:

Պ. Սվիտալսկին և Ա. Շաբոյանը քննարկել են նաև տնտեսական մրցակցության ոլորտում ԵՄ պատվիրակության հետ համատեղ ծրագրերի իրականացումը՝ 2015-ի դեկտեմբերից մեկնարկած Եվրոպական Հանձնաժողովի և ՀՀ-ի միջև նոր բանակցությունների ներքո:

Share