Բաժին. Տնտեսական

Գենդերային անհավասարություն ՏՏ ոլորտում. դա լա՞վ է, թե՞ վատ

Տեղեկատվական տեխնոլոգիաների գլոբալ աշխարհում ակնհայտ գենդերային անհավասարություն է: Դրա մասին խոսում են թվերը: Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ հայտնի և առաջատար բոլոր տեխնոլոգիական ընկերություններում ղեկավար պաշտոնների գերակշիռ մասը զբաղեցնում են տղամարդիկ: Այս ոլորտում կանայք շատ քիչ են: Օրինակ, Microsoft ընկերությունում կանայք կազմում են ղեկավար կազմի միայն 12.5%-ը:

Ստորև ներկայացնում ենք գրաֆիկ, որտեղ ներկայացված է առավել հայտնի տեխնոլոգիական ընկերություններում ղեկավար պաշտոններ զբաղեցնող կանանց տոկոսային հարաբերակությունը.

Պատմականորեն ձևավորվել է այնպես, որ շատ ընկերություններ կանանց «չեն պատկերացնում» որպես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի լավ մասնագետներ և համապատասխան թափուր պաշտոնի համար հայտարարություն տալիս միշտ սահմանափակում են պոտենցյալ թեկնածուների ցանկը՝ ընտրելով բացառապես տղամարդկանց:

Այս կարծրատիպի դեմ որոշել է պայքարել Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, ով հայտարարել է, որ ընկերության համար գենդերային անհավասարության դեմ պայքարն ունի ռազմավարական նշանակություն: Ըստ Մարկ Ցուկերբերգի՝ գենդերային հավասարությունը արդյունավետ է անդրադառնում բիզնեսի վրա:

Նշենք, որ Facebook-ի աշխատակիցների ընդհանուր թվաքանակում կանայք կազմում են 32%, մինչդեռ ղեկավար կազմում՝ 16%:

Share