Բաժին. Տնտեսական

2015թ.-ին Հայաստանը ստացել է շուրջ 40 մլն դոլարի մարդասիրական օգնություն

Ֆինանսների նախարարության պաշտոնական տվյալներով՝ 2015 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին մարդասիրական օգնության կարգով մեր հանրապետություն են ներմուծվել 4 հազար 525.5 տոննա ապրանքներ, որոնց ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 19.1 մլրդ ՀՀ դրամ կամ 40.0 մլն ԱՄՆ դոլար:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկրին տրամադրված մարդասիրական օգնության ծավալները կրճատվել են մոտ 13%-ով:

Նախարարության տվյալներով՝ ստացված օգնության 45.3%-ը կազմել է քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 12.3%-ը`սարքերը և ապարատները, 7.5%-ը` մանածագործական իրերը, 7.5%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքները, 7.5%-ը` մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները, 3.5%-ը` կոշկեղենը, գլխարկները, հովանոցները, իսկ 16.4%-ը` մնացած ապրանքները:

Հաշվետու 11 ամսում Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության 23.2%-ը բաժին է ընկել Շվեյցարային, 23%-ն՝ ԱՄՆ-ին, 11.7%-ը՝ Չինաստանին, 4.5%-ը՝ Հնդկաստանին, 3.6%-ը՝ Իտալիային, 2.9%-ը՝ Գերմանիային, 2.7%-ը՝ Ֆրանսիային, 2.6%-ը՝ Նիդերլանդներին:

Share