Բաժին. Տնտեսական

Հայաստանում հացի արտադրության ծավալները կրճատվել են 2%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2014թ․-ի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 261.2 հազար տոննա հաց, ինչը 2014թ․-ի համանման ցուցանիշից պակաս է 2%-ով։

Միևնույն ժամանակ ալյուրի արտադրության ծավալները նվազել են 11.8%-ով և կազմել 168.9 հազար տոննա։ Ձավարեղենի արտադրության ծավալներն աճել են 7.1%-ով և կազմել 794 տոննա։ Հրուշակեղենի արտադրության ծավալները նվազել են 11.5%-ով և կազմել 14 426 տոննա, իսկ մակարոնեղենի արտադրության ծավալները նվազել են 39.6%-ով և կազմել 2 522.8 տոննա։

Share