Բաժին. Տնտեսական

Ֆինանսների նախարարություն․ տեղաբաշխվել են 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Հունվարի 18-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52161179 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 918 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 868 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 50 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 892 829 404 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 11.8716 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 11.9456 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 4 գործակալ և գանձապետական պահառուն:

Share