Բաժին. Տնտեսական

Ահաբեկիչների կողմից Ռուսական ինքնաթիռի պայթեցումից հետո Եգիպտոսը ամսական 283 մլն դոլար է կորցնում

Սինայի թերակղզում ռուսական А321 մարդատար ինքնաթիռի պայթեցման հետևանքով արգելվեց ռուսական զբոսաշրջիկների հանգիստը Եգիպտոսում, ինչն իհարկե բացասական ազդեցություն ունեցավ երկրի զբոսաշրջային ոլորտի վրա։

Եգիպտոսի տուրիզմի նախարար Հաշիմ Զաազը նշել է, որ մեծ քանակով կրճատվել են նաև բրիտանական զբոսաշրջիկների քանակը։

Տուրիզմի նախարարության կողմից հրապարակված տվյալների համաձայն անցյալ տարվա դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, Եգիպտոսում հանգստացող զբոսաշրջիկների քանակը կրճատվել է 50%-ով, իսկ 2014թ․-ի համանման ցուցանիշի համեմատ կրճատումը կազմել է 10%։ Դրամային արտահայտմամբ Եգիպտոսը զբոսաշրջիկների թվի կրճատման հետևանքով ամսական կորցնում է 283 մլն դոլար։

2015թ․-ին Եգիպտոս է այցելել 9.3 մլն զբոսաշրջիկ, ինչը 2014թ․-ի համանման ցուցանիշից պակաս է 6%-ով։ Տուրիզմի ոլորտի եկամուտներն իրենց հերթին նվազել են 15%-ով և կազմել 6.1 մլրդ դոլար։

Share