Բաժին. Տնտեսական

Մեկ տարվա ընթացքում Հայաստան-Եվրոպա առևտուրը կրճատվել է 25%-ով

2015 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանը Եվրամիության երկրների հետ իրականացրել է 1 մլրդ 100 մլն 361.5 հազար ԱՄՆ դոլարի առևտուր: 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը նվազել է շուրջ 25%-ով: Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ըստ ներկայացրած տվյալների՝ Եվրամիության մասնաբաժինը մեր երկրի արտաքին առևտրի ընդհանուր կառուցվածքում կազմել է 25.5%: Հայաստանի հետ առևտրի ակտիվությամբ առաձնացել են Գերմանիան, Իտալիան, Բելգիան, Բուլղարիան:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին Հայաստանից Եվրամիություն արտահանումը կազմել էր 402.54 մլն ԱՄՆ դոլար, իսկ Եվրամիությունից Հայաստան ներմուծումը՝ 697.81 մլն ԱՄՆ դոլար: Տարեկան կտրվածքով Հայաստանից Եվրոպա արտահանումը կրճատվել է մոտ 6%-ով, իսկ Եվրոպայից Հայաստան ներմուծումը՝ 32%-ով:

Մեր երկրի արտահանման կառուցվածքում Եվրամիության մասնաբաժինը կազմել է  30%, իսկ ներմուծման կառուցվածքում՝ 23%:

Share