Բաժին. Տնտեսական

Ալեքսեյ Կուդրին․ նավթի գները դեռևս չեն հասել նվազագույն մակարդակին

Դավոսում ընթացող ամենամյա «Համաշխարհային տնտեսական ֆորումի» շրջանակներում Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը հայտարարել է, որ չի բացառում նավթի գների անկում մինչև 16-18 դոլար մեկ բարելի դիմաց։ Նա հավելել է, որ այժմ գոյություն ունեն մի շարք գործոններ, որոնց ազդեցության ներքո նավթի գինը դեռևս կարող է նվազել։

Խոսելով Ռուսաստանի տնտեսության մասին՝ Կուդրինը կարծիք է հայտնել, որ առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում ՌԴ տնտեսությունը կսկսի նորից աճել։ Նավթի ցածր գների գործոնը ՌԴ տնտեսությունը կկարողանա հաղթահարել կուտակված պահուստների, ռուբլու ճկուն փոխարժեքի և պետական պարտքի ցածր մակարդակի շնորհիվ։

Share