Բաժին. Տնտեսական

BBC One. Պուտինի կարողությունը գերազանցում է 40 մլրդ դոլարը

BBC One հեռուստաալիքը ներկայացրել է «Պուտինի գաղտնի հարստությունը» վերնագրով վավերագրական ֆիլմ: Ըստ ֆիլմում ներկայացված պնդման՝ Ռուսաստանի առաջնորդը կոռումպացված է և հետևողականորեն թաքցնում է իր իրական կարողությունը, որը հասնում է շուրջ 40 մլրդ ԱՄՆ դոլարի։

Ֆիլմի հեղինակը Ռիչարդ Բիլթոնն է, ով նկարահանումների և փաստերի հավաքագրման նպատակով հանդիպել է ինչպես Ռուսաստանի մի շարք նախկին պաշտոնյաների, այնպես էլ ԱՄՆ-ի պետական ապարատի ներկայացուցիչների հետ:

Ֆիլմում նշվում է, որ Վլադիմիր Պուտինը Եվրոպայում ամենահարուստ մարդն է, ինչպես նաև աշխարհում ամենահարուստ մարդկանցից մեկը, ով իշխանությունը ծառայեցնում է սեփական հարստության կուտակման, մերձավոր շրջապատի կարողությունների ավելացման համար:

Share