Բաժին. Տնտեսական

Qatar Airways-ը գործարկում է Երևան – Դոհա չվերթը

Qatar Airways խոշորագույն ավիաընկերությունը մայիսի 15-ից գործարկում է Դոհա-Երևան չվերթը։ Այս մասին հայտնում է ավիաընկերության մամլո ծառայությունը։ Չվերթները կիրականացվեն A320 Աէրոբուս ինքնաթիռով՝ շաբաթական 4 անգամ։

Ինքնաթիռում Էկոնոմ դասի տեղերի քանակը 132 է, իսկ բիզնես դասի՝ 12։ Չվերթները կկայանան երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին։

Share