Բաժին. Տնտեսական

Հայաստանի խոշոր հարկատուներ – 2015

2015 թվականի արդյունքներով մեր երկրի խոշոր հարկատու ընկերությունների ցանկի առաջին հորիզոնականում հայտնվել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որը հաշվետու տարում պետական բյուջե է վճարել 54.64 մլրդ ՀՀ դրամի հարկեր և տուրքեր:

Ինչպես տեղեկացնում են Հայաստանի Հարկային ծառայությունից՝ հաշվետու տարում խոշոր հարկատուների առաջին եռյակում հայտնվել են նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը և «Ղ-Տելեկոմ» ընկերությունը, որոնք պետբյուջե են վճարել համապատասխանաբար 27.50 մլրդ ՀՀ դրամ և 18.62 մլրդ ՀՀ դրամ:

2015 ֆինանսական տարում Հայաստանի խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի ու տուրքերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի 4-րդ հորիզոնականում «Ալեքս Գրիգ» ընկերությունն է՝ 18.25 մլրդ ՀՀ դրամ, իսկ 5-րդ հորիզոնականում՝ Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը՝ 16.95 մլրդ ՀՀ դրամ:

Իրենց հարկային պարտավորությունների կատարման արդյունքում Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյակում են հայտնվել նաև  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը (16.49 մլրդ ՀՀ դրամ), «Արմենիա Տելեֆոն Կոմպանի»-ն (15.46 մլրդ ՀՀ դրամ), «Գրանդ-Տոբակո հայ-կանադական Հ.Ձ»-ն (13.69 մլրդ ՀՀ դրամ), «Ֆլեշ» ընկերությունը (12.75 մլրդ ՀՀ դրամ) և «Սիփիէս Օիլ Քորփորեյշն» ընկերությունը (9.46 մլրդ ՀՀ դրամ):

Share