Բաժին. Տնտեսական

Վիդեոպատմություններ. աշխարհի ամենահարուստ գործարարները՝ Իլան Մասկ

Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է վիդեոպատմություններ աշխարհի ամենահարուստ և ամենահաջողակ գործարարների մասին: Այս վիդեոպատմությունների հիման վրա «Բիզնես 24»-ը ներկայացնում է հոդվածների շարք՝ առանձնացնելով ամենահայտնի գործարարներին և նրանց մասին առավել ուշագրավ փաստերն ու թվերը:

Իլան Մասկ

Ըստ Fores-ի՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում 100-րդն է, ընդհանուր կարողությունը՝  12 մլրդ ԱՄՆ դոլար:

Իլան Մասկը Հարավաֆրիկյան Հանրապետությունում ծնված, կանադա-ամերիկացի գործարար, ճարատարագետ, գյուտարար և ներդնող է։ Նա SpaceX ընկերության գլխավոր գործադիր և տեխնոլոգիական գլխավոր տնօրենն է, ինչպես նաևTesla Motors ընկերության գլխավոր տնօրենն և արտադրանքի գլխավոր ճարտարապետը: Նա նաև PayPal և Zip2 ընկերությունների համահիմնադիրներից է։

12 տարեկանում, Իլանը ծնողներին պարտադրել է գնել համակարգիչ, ինքնուրույն սովորել է ծրագրավորում և գրել համակարգչային մի խաղ՝ Բլաստոր անունով, որը վաճառել է 500 ԱՄՆ դոլարով։ Այս գումարը Իլանը ներդրել է դեղագործական մի ընկերության բաժնետոսմերում, որոնք հետագայում վաճառել է մի քանի անգամ ավելի թանկ:

19 տարեկանում Իլան Մասկը մեկնել է Կանադա: Երկու տարի Կանադայում սովորելուց հետո, Մասկը փոխադրվել է Պենսիլվանիայի համալսարան, որտեղ ավարատել է ֆիզիկայի մասնագիտությունը, և նաև բիզնեսի աստիճան ձեռք բերել Վորթոն համալսարանում։ 24 տարեկանում Մասկը ընդունվել է Ստանֆորդ համալսարանի կիրառական ֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտուրա, և սովորելուն զուգահեռ սկսել քայլեր կատարել բիզնեսի ոլորտում:

Իլան Մասկը հիմնադրել է ծրագրավորման ոլորտում մասնագիտացած Zip2 ընկերությունը, որը 1999 թվականին վաճառել է և ապահովել շուրջ 20 մլն ԱՄՆ դոլարի եկամուտ: Գումարի մի մասը Մասկը որպես ներդրումը ուղղել է նոր բիզնես-նախագծի իրականացմանը, որը հիմք է ծառայել PayPal ընկերության հիմնադրմանը: Հետագայում PayPal-ը վաճառվել է eBay ընկերությանը: Գործարքի արդյունքում Մասկը ապահովել է ավելի քան 180 մլն ԱՄՆ դոլարի եկամուտ: Այս անգամ նա հիմնադրել է ավիա-շինարարական SpaceX և էլեկտրական մեքենաների արտադրող Tesla Motors ընկերությունները: Այսօր Իլան Մասկի երկու ընկերություններն էլ հաջողությամբ զարգանում են, իսկ ինքը՝ Մասկը, ծրագրում է նոր բիզնես-նախագծեր:

Շարքի մյուս հոդվածները կարդալու համար սեղմեք այստեղ:

Share