Բաժին. Տնտեսական

Շվեյցարիան հնարավոր է իր քաղաքացիներին ամսական 2250 եվրո եկամուտ երաշխավորի

2016թ․ հունիս ամիսին Շվեյցարիայում տեղի կունենա հանրաքվե, որի նպատակն է պարզել` արդյոք երկրի բնակչությունը կողմ է բոլոր չափահաս քաղաքացիներին ամսական 2250 եվրո, իսկ երեխաներին 560 եվրո եկամուտ երաշխավորելուն։

Եթե հանրաքվեն դրական արդյունք ունենա, ապա Շվեյցարիան կլինի աշխարհի առաջին երկիրը, որն իր բոլոր քաղաքացիներին կերաշխավորի ամսական ինչ-որ նվազագույն եկամուտ՝ առանց որևէ պայմանի։ Demoscope ընկերության կողմից իրականացված հարցման արդյունքում պարզվել է, որ Շվեյցարիայի բնակչության միայն 2%-ն է պատրաստվում թողնել աշխատանքը, եթե ամսական 2250 եվրո երաշխավորված եկամուտ ունենա։

Վերոնշյալ նախաձեռնությունը Շվեյցարիայի բյուջեից կպահանջի տարեկան 208 մլրդ եվրո, որից 150 մլրդ եվրոն կհավաքագրվի հարկերի միջոցով, իսկ 55 մլրդ դոլարը կտրամադրվի սոցիալական ապահովության հիմնադրամների կողմից։

Share