Բաժին. Տնտեսական

2015թ․-ին Թուրքիայից Ռուսաստան արտահանման ծավալները նվազել են 40%-ով

Թուրքիայի արտահանողների խորհրդի կողմից հրապարակված տվյալների համաձայն 2015թ․-ին Թուրքիայից Ռուսաստան արտահանման ծավալները նվազել են 40%-ով և 2014թ․-ի 6 մլրդի փոխարեն կազմել 3.6 մլրդ դոլար։ Չնայած կրճատմանը Ռուսաստանը շարունակում է մնալ թուրքական ապրանքներ ներկրող առաջատար երկրների շարքում, որին բաժին է ընկնում թուրքական արտահանման 2.75%-ը։

Ինչ կայանում է արտահանման ընդհանուր ցուցանիշին, ապա 2014թ․-ի համեմատ այն կրճատվել է 8.7%-ով և կազմել 143.7 մլրդ դոլար։ Զգալի անկում է արձանագրվել նաև դեպի Իրաք և Իրան արտահանման ծավալներում։

2016թ․-ը նույնպես անկումով է մեկնարկել, 2015թ․-ի հունվարի համեմատ այս տարվա առաջին ամսում թուրքական արտահանումը կրճատվել է 14.4%-ով։

Share