Բաժին. Տնտեսական

2015թ.-ին հեռահաղորդակցության ոլորտը գրանցել է 160 մլրդ ՀՀ դրամի եկամուտ

2015 թվականին մեր երկրի հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերությունները միասին ապահովել են 160 մլրդ 158.3 մլն ՀՀ դրամի հասույթ: 2014 թվականին գրանցված ցուցանիշի համեմատ՝  հեռահաղորդակցության ոլորտի եկամուտները կրճատվել է շուրջ 7%-ով: Անկումը մեծապես պայմանավորվել է  բջջային ծառայություններից եկամուտների կրճատմամբ:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հեռահաղորդակցական ընկերությունների եկամուտների զգալի մասը ձևավորվել է բջջային ծառայությունների շուկայում: Եկամուտների կառուցվածում համեմատաբար մեծ տեսակարար կշիռ ունի նաև ինտերնետ հասանելիության ծառայություններից եկամուտը:

Share