Բաժին. Տնտեսական

2015թ․-ին Հայաստանում վիսկիի արտադրության ծավալներն աճել են 25.6 անգամ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2015թ․-ի ընթացքում Հայաստանում արտադրվել է 1 170.2 հազար լիտր վիսկի։ 2014թ․-ի համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 25.6 անգամ։

Միևնույն ժամանակ օղու արտադրության ծավալներն աճել են 0.1%-ով և կազմել 9 513.2 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրության ծավալները նվազել են 12.8%-ով և կազմել 20 686.5 հազար լիտր։

Share